ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Հայտնի են նախագահի վեց թեկնածուներ միայն

Հայտնի են նախագահի վեց թեկնածուներ միայն
15.03.2013 | 12:10

2013 թ. հունիսի 14-ին նշանակված են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ընտրությունները, որոնց գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չի կարող մասնակցել` Սահմանադրության համաձայն: Նախագահի թեկնածուներից են մեջլիսի փոխնախագահ Ռեզա Բահոնարը, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Հասան Ռոհանին, արտաքին գործերի նախկին նախարար Մանուչեր Մոթաքին, հետախուզության նախկին ղելավար Ալի Ֆալահին, Թեհրանի նախկին քաղաքապետ Մոհամադ Քալիբաֆը: Իսկ մինչև նախագահական ընտրությունները` Մահմուդ Ահմադինեժադը Թեհրանի Սադաբադ պալատում կայացած աճուրդում վաճառքի է հանել իր պաշտոնական նվերների հավաքածուն` թանկարեք ժամացույցներ, զարդեր և Չարլի Չապլինի կնոջից նվեր ստացած պլատինե ադամանդապատ Monc Blanc ինքնահոս գրիչը, որից ընդամենը 88 օրինակ կա և որը վաճառվել է 77000 ֆունտ ստեռլինգով, իսկ աճուրդից Իրանի նախագահը շահել է 200000 ֆունտ ստեռլինգ:

Դիտվել է՝ 1372

Մեկնաբանություններ